Որևէ քննարկման անհրաժեշտություն չեմ տեսնում ՏԿԱԻՆ-ի տարանջատման հետ կապված, քաղաքական պայմանավորվածությունների, դրանց արդյունքում ոչ նյութական ակտիվները միմյանց փոխանցելու հետ կապված. նորմալ է, դա բոլոր երկրներում էլ արվում է: Սակայն մեր երկրում կա մի վարկաբեկված ավանդույթ: Մենք վարկաբեկում ենք հասկացությունները մեր գոծողություններով:
Օրինակ՝ բարեփոխում հասկացությունը վարկաբեկված է, հիմա էլ զարգացում հասկացությունն ենք վարկաբեկում: Այս մասին ԱԺ արտահերթ նիստին «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































