«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին հուզված է, որ դարպասապահ Վիկտոր Վալդեսը որոշում է կայացրել լքել ակումբը:
«Ցավում եմ, բայց դա Վիկտորի որոշումն է: Նա հիանալի դարպասապահ է և շատ լավ անձնավորություն: Գիտեմ, որ Վալդեսը չի ցանկանում երկարաձգել «Բարսելոնա»-ի հետ ստորագրած պայմանագրի ժամկետը: Դա արդեն ակնհայտ է:
Մենք կզգանք Վիկտորի կարիքը: Հուսով եմ, որ այն դարպասապահը, ով փոխարինման կգա նրան, կարող է նույնքան լավ կատարել իր աշխատանքը»,- նշել է Չավին:









































