Mehr գործակալության փոխանցմամբ՝ գերմանական ավտոարտադրող Mercedes-Benz-ը հերքել է տեղեկությունն այն մասին, թե ծրագրում է Իրանում բացել համատեղ արտադրություն:
«Մենք չենք պատրաստվում Իրանում բացել նոր արտադրական ճյուղ»,- ասել է ընկերության ներկայացուցիչ Շտեֆան Բաումանը՝ Իրանի և Թեհրանում ընկերության միջև համագործակցության նոր փուլին նվիրված միջոցառման կուլիսներում:
Նա նաև ավելացրել է, որ Mercedes-Benz-ը աստիճանաբար կավելացնի իր ներկայությունը երկրում՝ շուկայի ուսումնասիրությունից հետո: Այնուամենայնիվ, գերմանական ընկերության ներկայացուցիչը չի բացառել ապագայում այնտեղ արտադրություն բացելու հնարավորությունը:









































