Մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի հավաքականն արդեն մրցավայրում է` Վիեննայից ոչ հեռու գտնվող Թուլն քաղաքում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մեր երկրի այս տարիքի ներկայացուցիչները վաղը նորամուտ կնշեն Հին աշխարհամասի առաջնության ընտրական մրցաշարում:
5-րդ խմբում ընդգրկված Հայաստանի ընտրանին առաջին խաղում մրցելու է տանտիրուհիների` Ավստրիայի, ուժեղ հավաքականի դեմ:
Հայաստանի պատվիրակներն ամբողջական կազմով, թիմին Ավստրիայում միացած Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակցուհիների հետ միասին, արդեն առաջին մարզումն են անցկացրել, նաև եղել քաղաքի տեսարժան վայրերում:






































