Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Պետք է հրաժարվել ռուսական գազից և արագորեն անցնել իրանական գազին. Երջանիկ Աբգարյան

Պետք է հրաժարվել ռուսական գազից և արագորեն անցում կատարել իրանական գազին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը՝ խոսելով գազի գնի մասին:

Նա նախ նշեց, որ շատ մութ պատմություն ունի «Հայռուսգազարդի» գործարքը՝ կապված հենց սկզբում 148 մլն դոլարի անհետացման հետ, որի վերաբերյալ իշխանություններն առ այսօր բացատրություններ չեն տվել: Ըստ նրա՝ հարցը հետևյալն է՝ ռուսները վճարե՞լ են այդ գումարը Հայաստանին, թե՞ ոչ, եթե՝ այո, ապա որտե՞ղ է այդ փողը ծախսել ՀՀ կառավարությունը: Երջանիկ Աբգարյանը նաև հիշեցրեց, որ այդ մութ պատմությունից հետո ռուսական «Գազպրոմը» դարձավ Ռուսաստանի այն գործիքը, որով հսկայական քաղաքական ճնշումներ գործադրվեցին Հայաստանի վրա, և ռուսները մեծ թվով ռուսական պետական սեփականություն ձեռք բերեցին Հայաստանում:

«Հիմա արձանագրենք՝ «Հայռուսգազարդի» գործարքի կնքումը վտանգավոր սխալ էր Հայաստանի համար և՛ տնտեսապես, և՛ քաղաքականապես: Այն Ռուսաստանի ձեռքում դարձավ մի կացին, որը տարիներ շարունակ բարձրացվում է Հայաստանի գլխին և նրանից ամեն տեսակի կորզումներ է նվաճում: Հիմա էլ ՀՀ հանցագործ իշխանություններից պահանջում են «Հայռուսգազարդի»՝ Հայաստանին մնացած 20 տոկոս արժեթղթերը, իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանից ստանալ ռուսական պետական նոր սեփականություններ: Սա Հայաստանի պետականության կործանմանն ուղղված քայլ է»,- նման տեսակետ հայտնեց Երջանիկ Աբգարյանը: Վերջինիս համոզմամբ՝ ստեղծված իրադրությունում Հայաստանը կարող է քայլեր ձեռնարկել, եթե նրա ղեկավարները դավաճան չլինեն: Նա նշեց, որ երեք ուղի է տեսնում:

«Առաջին՝ հրաժարվել ռուսական գազից և արագորեն անցում կատարել իրանական գազին՝ ընթացքում կառուցելով ևս մեկ գազամուղի խողովակաշար, որով հնարավոր կլինի ապահովել Հայաստանի գազի պահանջմունքը՝ հաշվի առնելով նաև նրա տնտեսական ապագա զարգացումը: Մինչ այդ գազի պակասը լրացնելու համար փորձել բանակցություններ վարել Վրաստանի և Թուրքիայի հետ՝ ժամանակավորապես նրանցից գնելու համար պակասող գազը: Իրանից նույնիսկ միջազգային գներով գնված գազը շատ ավելի էժան կլինի, քան այն, ինչ այսօր պահանջում են ռուսներն իրենց խարդախ մտադրություններով:

Երկրորդ՝ համաձայնվել ռուսների հետ՝ նրանց գազի դիմաց վճարել առաջակված գները, պայմանով, որ Հայաստանը հրաժարվում է այն բոլոր ծախսերից, որոնք նա առ այսօր կատարում է Հայաստանում ռուսական զորքերի կենսաապահովման համար, իսկ Ռուսաստանը պետք է Հայաստանում իր ռազմական ներկայությունը ապահովող բոլոր օբյեկտների համար վճարի տարեկան առնվազն 800մլն դոլարի վարձ: Երրորդ՝ արագորեն բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ Հայաստանում թերթաքարային գազի արդյունահանման հարցով, որպեսզի Հայաստանը վերջնականապես լուծի իր վառելիքային այդ հարցը»,- լուծման իր տարբերակները ներկայացրեց Երջանիկ Աբգարյանը: Եզրափակելով իր խոսքը՝ նա ասաց, որ պետք է վերջ դնել գազի գների հետ կապված հայ-ռուսական այս «մուկնուկատվի տարիներ շարունակվող խաղին», որով իբր ցածր գներ ունենալու համար իրականում վաճառում ենք մեր երկիրը. «Դրանք էլ են սուտ, այդ «ցածր» գները»: Իրական արժեքով դրա դիմաց վճարված մեր ունեցվածքները տասնապատիկ թանկ են՝ չհաշված անգնահատելի հանգամանքները»,- իր խոսքն ավարտեց նա:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով «Հայռուսգազարդի» ներկայացրած հայտում որպես նոր գին (մինչև 10 հազ. խ/մ գազ սպառողների համար) ֆիքսված է 221 000 դրամը` յուրաքանչյուր 1000 խ/մ-ի դիմաց (կամ 221 դրամը` 1 խ/մ-ի դիմաց), այսինքն` թանկացումը մոտ 67 % է: ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ գազի թանկացման 30 տոկոսը կառավարությունը վերցնելու է իր վրա:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում