Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Սերժ Օրյեն փետրվարի 22-ին կհանդիպի ակումբի ղեկավարության հետ, տեղեկացնում է L’ Equipe-ը:
Փարիզյան ակումբի ղեկավարությունը մտադիր է հենց այդ օրը վերջնական որոշում կայացնել Օրյեի ապագայի հարցում:
Հիշեցնենք, որ երիտասարդ պաշտպանը կոշտ է արտահայտվել թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանի և իր թիմակիցների հասցեին:
Սպասվում է, որ Օրյեն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը հանդես կգա ՊՍԺ-ի երկրորդ ակումբում, որից հետո կլքի թիմը:





































