Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ավստրիայի կանցլեր Վեռներ Ֆայմանն առաջարկել է գումարել ԵՄ-ի ու Թուրքիայի կառավարությունների ղեկավարների մակարդակով նոր հանդիպում ներգաղթի խնդիրները քննարկելու համար։
Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում լրագրողների հետ զրույցում. «Հաստատապես անհրաժեշտ է անցկացնել նոր հանդիպում և այդ հանդիպումը ես կգումարեմ»։ Փետրվարի 18-ին պետք է կայանար ներգաղթի հարցերով ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը, սակայն այն չեղյալ է հայտարարվել Անկարայում իրականացված ահաբեկչության հետևանքով։










































