«Ատլետիկո»-ի կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն մասնակցել է Իսպանիայի գավաթի խաղարկության «Ռեալ»-ի դեմ հանդիպումից առաջ կայացած մամլո ասուլիսին: Լրագրողներին հետաքրքրում էր ոչ այնքան Ֆալկաոյի կարծիքն առաջիկա խաղի վերաբերյալ, որքան նրա մեկնաբանություններն այլ ակումբ տեղափոխության մասին:
Վերջերս լուրեր են շրջանառվում, որ Ռադամելը կարող է «Մոնակո» տեղափոխվել, որի սեփականատերն է ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևը:
«Եթե հավատալ ԶԼՄ-ներին, ապա ես պայմանագիր եմ ստորագրել ամբողջ Եվրոպայի հետ: Լուրեր են շրջանառվում, որ տեղափոխվում եմ «Ռեալ», «Չելսի», «Մանչեսթեր Յունայթեդ»: Անձամբ ես ուշադրություն չեմ դարձնում դրանց: Նախորդ մրցաշրջանում էլ գրում էին, որ ես կլքեմ «Ատլետիկո»-ն, եթե թիմը չխաղա Չեմպիոնների Լիգայում: Բայց, ինչպես տեսնում եք, ես դեռ այստեղ եմ»,- ասել է ֆուտբոլիստը:








































