Երեկ Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղի ունեցավ երկրորդ կիսաեզրափակիչ փուլը, որտեղ Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խումբը Թոնի Այոմիի Lonely Planet երգով անցավ եզրափակիչ փուլ:
«Եվրատեսիլ-2013» երաժշտական մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի արդյունքում եզրափակիչ անցան մրցույթի մասնակից 17 երկրներից հետևյալ տասը՝ Ադրբեջան, Ֆինլանդիա, Մալթա, Իսլանդիա, Հունաստան, Հայաստան, Հունգարիա, Նորվեգիա, Վրաստան, Ռումինիա:
Նշենք, որ մայիսի 18-ին կկայանա եզրափակիչ փուլը, որտեղ «Դորիանս»-ը հանդես կգա 12-րդ համարի ներքո:
Մրցույթի եզրափակիչ փուլում երաժիշտ կատարողներն ու խմբերը հանդես կգան հետևյալ դասավորությամբ՝ Ֆրանսիա, Լիտվա, Մոլդովա, Ֆինլանդիա, Իսպանիա, Բելգիա, Էստոնիա, Բելառուս, Մալթա, Ռուսաստան, Գերմանիա, Հայաստան, Նիդերլանդներ, Ռումինիա, Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Հունգարիա, Դանիա, Իսլանդիա, Ադրբեջան, Հունաստան, Ուկրաինա, Իտալիա, Նորվեգիա, Վրաստան, Իռլանդիա:








































