Եգիպտոսը կողմ է հանդես եկել Սիրիայի գործերին չմիջամտելուն, սիրիացի ժողովրդի ցանկությունները հարգելուն և քաղաքական կարգավորման հասնելուն ուղղված աշխատանքին։ Այդ մասին հայտարարել է Եգիպոստի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին լրագրողների հետ զրույցում։
«Եգիպտոսի դիրքորոշումը սիրիական ճգնաժամի հարցում պարզ է և անփոփոխ։ Այն կայանում է Սիրիայի գործերին չմիջամտելուն, սիրիացի ժողովրդի կամքը հարգելուն, ահաբեկչության և ծայրահեղաանության դեմ պայքարի անհրաժեշտության և սիրիական տարածքի ամբողջականության պահպանմամբ քաղաքական լուծման ձգտելու մեջ»,- Ալ-Սիսիի խոսքերն է մեջբերում «Մասր Ալ-Իհբարիա» պորտալը։
Վերջին շրջանում Ռուսաստանի կողմը թեքվելու մասին լրագրողների հարցին նախագահը պատասխանել է, որ երկու երկրներին կապում են պատմական երկկողմ հարաբերությունները, որոնք բնորոշվում են տարբեր ոլորտներում համագործակցությամբ, այդ թվում՝ ռազմական։ Սակայն, Ալ-Սիսին ընդգծել է, որ ընդհանուր առմամբ իր երկիրը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն և բոլոր պետությունների հետ պահպանում լավ հարաբերություններ։











































