Նոր Զելանդիայի հյուսիսային Հոերա քաղաքում Adult Fun Spot հասարակաց տան ղեկավարությունը պատրաստվում է անցկացնել բաց դռների օր, որի ընթացքում ստացված ողջ հասույթը կուղղվի երեխաների օգնության տեղի բարեգործական հիմնադրամին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Kai Kitchen կազմակերպությունը, որտեղ կուղղեն ստացված եկամուտը, կարիքավոր երեխաներին անվճար առողջ սնունդ է տրամադրում։ Հիմնադրամի հիմնադիր Ռոշել Ստիրի խոսքով՝ իր համար միևնույն է, թե ով է ուղարկում գումարը, կարևորն այն է, որ աջակցում են կազմակերպության աշխատանքին։
Այդ միջոցառման դեմ հանդես եկել են քրիստոնյա պահպանողականները։ Նրանք կարծում են, որ այդ քայլով փորձ է արվում ազատականացնել հանրության վերաբերմունքքը մարմնավաճառության հանդեպ, և այն կծառայի ի շահ հասարակաց տան բիզնեսի։
Մարմնավաճառությունը Նոր Զելանդիայում օրինականացվել է 2003 թվականին։








































