Ամերիկացի տիեզերագնացներ Քրիստոֆեր Կեսեդին և Թոմաս Մաշբերնը լիովին վերացրել են ամոնիակի արտահոսքը, որն օրեր առաջ գրանցվել էր Միջազգային տիեզերակայանի արևային մարտկոցի հովացման համակարգից: Տիեզերագնացները բաց տիեզերք էին դուրս եկել մայիսի 11-ին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով NASA-ին:
«Մեզ հաջողվել է կարգավորել մեծ արտահոսքը, և այժմ հովացման համակարգն աշխատում է նորմալ ռեժիմով»,-լրագրողներին հայտնել է Թռիչքների կառավարման ամերիկյան կենտրոնի (Տեխաս, Հյուսթոն) աշխատակից Էնթոնի Վարեան:
Արտահոսքը սկսվել էր մայիսի 9-ին: Երկու օր անց ամերիկացի տիեզերագնացները բաց տիեզերք էին դուրս եկել՝ փոխելու խողովակը, որով կարգավորվում է ամոնիակի փոխանցումը դեպի հովացման համակարգ:









































