Հրապարակվել են Էզեկիլ Լավեսիի՝ «Հեբեյ Չժունցզի» ակումբի հետ պայմանագրի ֆինանսական պայմանները: Չինական ակումբը տարեկան 15 մլն եվրո կվճարի ֆուտբոլիստին:
Չորեքշաբթի ՊՍԺ-ն հայտարարել է 30-ամյա արգենտինացու՝ չինական ակումբ տեղափոխության մասին, որտեղ ֆուտբոլիստը տարեկան 15 մլն եվրո կվաստակի:
Փարիզյան ակումբի հետ Լավեսիի պայմանագրի ժամկետն ուժի մեջ էր մինչև 2016 թվականի հունիսի 30-ը: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 24 հանդիպումների, 3 գոլ է խփել և գոլային մեկ փոխանցում կատարել:







































