Անդրեա Ստրամաչոնին կրկին անհաջողության է բախվել: Թիմի հարձակվող Անտոնիո Կասանոն կոտրել է ձեռքը մարզման ժամանակ:
«Կասանոն աջ ձեռքի վնասվածք է ստացել»,- նշվում է ակումբի կատարած հայտարարության մեջ:
Այդպիսով, Անտոնիոն չի կարող խաղադաշտ դուրս գալ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Նշենք, որ 2012/13 թվականների մրցաշրջանի ընթացքում Կասանոն երկրորդ անգամ է կոտրվածք ստանում:








































