MK-Turkey-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախկին (2002 թվականի նոյեմբեր – 2003 թվականի մարտ) արտգործնախարար Յաշար Յաքըշը զգուշացրել է, որ Թուրքիան ռիսկի է դիմում կորցնելու իր տարածքների մի մասը, եթե ներկայումս որոշի ռազմական միջամտություն իրականացնել Սիրիայի տարածքում։
Նրա խոսքերով՝ Թուրքիան կարող է դիտարկել Սիրիայում Ազեզի ու Ջերաբլուսի միջև ընկած գոտու (98 կիլոմետր) օկուպացման հնարավորությունը, որը հայտնի է որպես Mare Line՝ պաշտպանելու համար ընդդիմադիր ապստամբներին, սակայն դրա հետ մեկտեղ Թուրքիան խստապես ռիսկի է դիմում իր պլանի տապալման դեպքում կորցնել Հաթայ նահանգը։
Յաքըշն ընդգծել է, որ միջազգային հանրությունը չի հանդուրժի նման ռազմական միջամտություն, և Թուրքիային թույլ չի տա միայնակ վերաձևակերպել պետական սահմանները, իսկ եթե թուրք զինվորականները պարտություն կրեն, ապա Սիրիան կարող է Թուրքիայից պահանջել Հաթայ նահանգը (Սիրիայում շատերն այն համարում են իրենցը)։











































