«Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մամլո ասուլիս է տվել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղից առաջ:
«Ես կարող եմ բազմաթիվ տարբեր մարտավարություններ ընտրել: Կարևոր է ճիշտ ընտրել թիմի կազմը, որպեսզի հզոր թիմ ձևավորվի:
Մարտավարության վերաբերյալ որոշում կկայացնեմ առաջիկա ժամերին: Ֆավորիտներ, կարծում եմ, չկան: Երկու թիմերի շանսերը հավասար են»,- Football Italia-ն մեջբերում է Սպալետիի խոսքերը:








































