Չեխիայի մայրաքաղաք Պրահայում քաղաքապետարանն արգելել է փողոցային երաժիշտների ելույթները:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նոր կարգադրության համաձայն՝ փողոցային երաժիշտների ելույթներն ամբողջությամբ արգելվել են քաղաքի պատմական կենտրոնի 17 վայրերում: Նոր հրամանը չի վերաբերում Կարլովի կամրջին, որտեղ գործում են հատուկ կանոններ:
Հատկանշական է, որ, այսպես կոչված, հանգիստ ներկայացումները, օրինակ՝ միմոսների ելույթները, թույլատրվում են առանց որևէ սահմանափակումների:











































