Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ՆԳՆ-ն հայտարարել է փետրվարի 26-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների համար 6220 թեկնածուների վերջնական ցուցակի հաստատման մասին։
Իրանի ՆԳՆ-ն վերջին ատյանն է, որը ստուգում է պատգամավոր դառնալու համար թեկնածուի կողմից բոլոր պահանջները բավարարելը։ Նախօրեին Դիտորդական խումբը հավակնորդների ցուցակը հանձնել էր ՆԳՆ-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ՝ սկզբնական շրջանում հայտերը ներկայացրել են 12.123 մարդ։ Իրանում խորհրդարանական ընտրությունների ընտրական կամպանիան իրականացվելու է փետրվարի 18-24-ը։
Իրանի խորհրդարանն ունի 290 պատգամավոր, որոնք ընտրվում են 4 տարի ժամկետով։ Յուրաքանչյուր տեղի համար պայքարում է ավելի քան 20 մարդ։









































