Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունն ուսումնասիրում է Յուպ Հայնկեսի թեկնածությունը` թիմի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու համար: Մյունխենյան ակումբի հաջողությունները հիանալի տպավորություն են գործել «Ռեալ»-ի ներկայացուցիչների վրա:
Ֆլորենտինո Պերեսի կարծիքով` գլխավոր հավակնորդ է մնում ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին: Սակայն եթե իտալացի մասնագետը չգլխավորի իսպանական գրանդը, նախապատվություն կտրվի Յուպ Հայնկեսին:
Վերջինս բազմիցս հայտարարել է, որ չի կարող աշխատել արտասահմանում` տարիքի պատճառով: Հիշեցնենք` առաջիկա մրցաշրջանում Յուպ Հայնկեսին կփոխարինի Պեպ Գվարդիոլան, ով կգլխավորի «Բավարիա»-ն:









































