Բրազիլական «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարն առաջիկա ժամերին կարող է դառնալ «Բարսելոնա»-ի խաղացող: Այդ մասին հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ «Բարսելոնա»-ի ներկայացուցիչ Ռաուլ Սանլեին մեկնել է Բրազիլիա և բանակցում է խաղացողի տեղափոխության կապակցությամբ:
Հատկանշական է, որ կատալոնական ակումբը ցանկանում էր բանակցություններ սկսել հաջորդ շաբաթ, սակայն Մադրիդի «Ռեալ»-ը ևս սկսեց հետաքրքրվել Նեյմարի ծառայություններով:
«Արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է հարձակվողին առաջարկել 6 տարվա պայմանագիր ու 10 մլն եվրո տարեկան աշխատավարձ:







































