Մարկ Ռոնսոնի և Բրունո Մարսի Uptown Funk ստեղծագործությունը «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Լավագույն ձայնագրություն» անվանակարգում: Մրցանակաբաշխության 58-րդ արարողության հեռարձակումն իրականացնում է CBS հեռուստաալիքը։
Այդ անվանակարգում ներկայացված են եղել նաև ամերիկացի կատարող Դանջելոն՝ Really Love-ով, բրիտանացի կատարող Էդ Շիրանը՝ Thinking Out Loud-ով, Թեյլոր Սվիֆթը՝ Blank Space-ով, The Weeknd-ը՝ Can’t Feel My Face-ով:
«Գրեմմի» մրցանակը, որը կոչվում է «երաժշտական Օսկար», հիմնադրվել է ԱՄՆ ձայնագրման ընկերությունների ասոցիացիայի կողմից 1958 թվականի մարտի 14-ին։










































