Ըստ հավաստի տեղեկությունների՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային քվեարկության բոլոր սարքավորումների ֆինանսավորման խնդիրները լուծվել են արևմտյան դոնոր երկրների կողմից։
ԱՄՆ և ԵՄ դեսպանների հետևողական աշխատանքի շնորհիվ հաջողվել է պայմանավորվել 2017թ. անհրաժեշտ քանակով ամենավերջին տեխնիկական հագեցվածությամբ էլեկտրոնային քվեարկության սարքերի ներկրման վերաբերյալ։
Միակ պայմանը, որ դրվել է ՀՀ իշխանությունների առջև, այն է, որ ընտրությունների ողջ ընթացքում և հաշվման գործընթացի ժամանակ էլեկտրոնային քվեարկության համակարգիչների սերվերները պետք է պահվեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երևանյան դիտորդական գրասենյակում։











































