Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Ամանսիո Ամարո Վարելան քննադատել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Ամանսիոն կարծում է, որ պորտուգալացի մասնագետը միայն վնաս է հասցրել «Ռեալ»-ին:
«Ես չեմ որոշելու՝ Մոուրինյոն մնալու է «Ռեալ»-ում, թե հեռանալու է: Իրավիճակը, որը ստեղծվել է, դուրս է ողջամտության սահմաններից: Կարող եմ մտնել նրա դրության մեջ, բայց վերջին շաբաթներին նա արտահայտություններ արեց, որոնք անհիմն են:
Կարծում եմ՝ նա միայն վնասել է «Ռեալ»-ին և նրա նախագահ Ֆլորենտինո Պերեսին: Ֆլորենտինոն միշտ սատարել և հավատացել է Մոուրինյոյին, բայց երբ նույն վերաբերմունքն ակնկալեց մարզչից, ստեղծվեց նման իրավիճակ»,- Ամանսիոյի խոսքերը մեջբերում է AS-ը:









































