ՀԱԿ խմբակցությունում կարող են լինել տարբեր տեսակետներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը՝ խոսելով ՀԱԿ խմբակցությունում առկա հակասությունների շուրջ:
Նա հաստատեց, որ ՀԱԿ խմբակցության նիստերին չեն մասնակցում Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյանը: «Ճիշտ կլինի իրենք տան պարզաբանումներ այս մասին: Առհասարակ խմբակցությունում կարող են լինել տարբեր տեսակետներ»,- նկատեց նա:









































