Իտալիայի գործող չեմպիոն Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հանդիպել է ակումբի նախագահ Անդրեա Անյելիի և տնօրեններ Բեպե Մարոտայի, Ֆաբիո Պարատիչիի ու Պավել Նեդվեդի հետ:
Ավելի քան 3 ժամ տևած բանակցություններից հետո «Ծեր Սինյորա»-ի ղեկավարները լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել են, որ հաջորդ մրցաշրջանում նույնպես Անտոնիո Կոնտեն գլխավորելու է ակումբը:
«Մենք համագործակցելու ենք նաև 2013/14 թթ մրցաշրջանում»,- հայտարարել է Անյելին:
««Յուվենթուս»-ը շարունակում է ամուր թիմ կառուցել»,- հավելել է Կոնտեն:






































