Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին կրկին սատարել է Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասին:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Կասիլյասին դուրս է թողել մեկնարկային կազմից: Պորտուգալացի մասնագետը հայտարարել էր, որ Դիեգո Լոպեսի խաղն իրեն ավելի է գոհացնում:
«Ցավում եմ, որ Իկեր Կասիլյասը նման իրավիճակում է հայտնվել: Դեկտեմբերին ասում էին, որ նա պետք է «Ոսկե գնդակ» ստանա, իսկ հիմա պահեստայինների նստարանին է: Կասիլյասն իմ ընկերն է և թիմակիցը:
Նա իսպանական ֆուտբոլի արժանի ներկայացուցիչ է: Նա արժանի չէ նման վերաբերմունքի»,- հայտարարել է Չավին:









































