Նեպալում թեթևշարժիչանի ինքնաթիռի վթարի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել բոլոր ուղևորները և անձնակազմը՝ 21 մարդ: Վիրավորներից 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Նեպալի Ջոմսոն քաղաքում վայրէջք կատարելիս ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու գոտուց և ընկել գետը:
Գործակալության փոխանցմամբ՝ ինքնաթիռում գտնվել է 9 ճապոնացի զբոսաշրջիկ, մնացածները եղել են Նեպալի քաղաքացիներ: Վիրավորները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ:











































