ԱՄՆ-ի Տեխաս նահանգում չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը առնվազն 7 մարդ է զոհվել ուժգին տորնադոյի հետևանքով: Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը, վիրավորվել է շուրջ 100 մարդ:
Տեխաս նահանգի Հուդ շրջանի շերիֆի ներկայացուցիչ Քեյթի Ջիվիդեն հաղորդել է, որ «բազմաթիվ են զոհերը» Գրենբերի քաղաքում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Աղետից տուժել են նաև Թերենթ, Դալաս և Փարքեր շրջանները:











































