Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող և հայտնի հեռուստահաղորդավար Գարի Լինեկերն ուրախ է, որ ընթացիկ մրցաշրջանում «Լեսթեր»-ն Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատարների թվում է, այս պահին զբաղեցնում է առաջին հորիզոնականը, իսկ «Տոտենհեմ»-ը երկրորդն է:
55-ամյա անգլիացու կարծիքով՝ ընթացիկ մրցաշրջանը հիանալի ընթացք ունի:
««Լեսթեր»-ը բարձունքում է, «Տոտենհեմ»-ը երկրորդն է: Հիանալի մրցաշրջան է Անգլիայի Պրեմիեր լիգայում»,- գրել է Լինեկերը Twitter-ի իր էջում:





































