Ռուսաստանի գավաթի խաղարկության առաջին տուրում «Բալթիկա»-ն 2:1 հաշվով հաղթել է «Սիբիր»-ին:
«Բալթիկա»-ին հաղթանակ են բերել Իշխան Գելոյանի խփած երկու գոլերը: Կալինինգրադցիների մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած հայազգի ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավել է 33-րդ ու 67-րդ րոպեներին:
Արդյունքում, առաջին խաղից հետո «Բալթիկա»-ն վաստակած 3 միավորով գլխավորում է «Ա» խումբը:







































