Սպիտակ տունը չորեքշաբթի հրապարարկել է լիբիական Բենղազի քաղաքում 2012-ի սեպտեմբերին ԱՄՆ հյուպատոսության վրա կատարված հարձակման վերաբերյալ ամերիկյան կառավարական գերատեսչությունների աշխատակիցների ծառայողական նամակագրության 100 էջ: Օբամայի վարչակազմն այդ քայլին է դիմել՝ վերջ դնելու համար սկանդալին, որն արդեն մի քանի ամիս մթագնում է նրա գործունեությունն ու լուրջ քաղաքական վնաս հասցնում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Կոնգրեսում հանրապետական ընդդիմությունը մեղադրում է վարչակազմին միջադեպի մասին ճշմարտությունը թաքցնելու մեջ: Նշենք, որ սեպետեմբերի 11-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել էր Լիբիայում ԱՄՆ դեսպանը և ևս 3 ԱՄՆ քաղաքացիներ:
Պետդեպի, Պենտագոնի ու ԿՀՎ-ի հետ Սպիտակ տան նամակագրությունը ցույց է տալիս, որ ողբերգությունից հետո առաջին օրերին կառավարական պաշտոնյաները իսկապես որոշել են հրապարակավ չհիշատակել, որ հարձակումը հյուպատոսության վրա իրականացրել են ահաբեկիչները:
Մասնավորապես, այն ժամանակվա Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը կարծել է, որ այդ փաստի խոստովանությունը կառավարության հասցեին քննադատությունների լուրջ առիթ կստեղծեր: ԿՀՎ ղեկավար, գեներալ Դևիդ Պետրեսուսը, սակայն, կասկած է հայտնել այդ մոտեցման ճշմարտացիության առնչությամբ: Սակայն ինչպես ինքն է նշել, վերջին խոսքը Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդինն է:











































