Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը ամռանը կարող է Վրաստան այցելել, հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
«Պենտագոնի ղեկավարի Վրաստան հնարավոր այցը քննարկել են պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին և ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Էլիսա Սլոթքինը Մյունխենում հանդիպման ժամանակ` անվտանգության համաժողովի շրջանակներում»,- ասվում է հայտարարությունում:
Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով` Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ վարչալազմը դիմել է Կոնգրեսին` Վրաստանի ֆինանսավորումը զգալիորեն մեծացնելու խնդրանքով: Էլիսա Սլոթքինը Խիդաշելիի հետ հանդիպման ժամանակ մեկ անգամ ևս աջակցություն է հայտնել ԱՄՆ անունից ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրմանն ու հավելել, որ ամերիկյան կողմը Վրաստանին ավելի մեծ օգնություն կհատկացնի պաշտպանունակության ուժեղացման հարցում:










































