Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ սիրիական ընդդիմության առավել ազդեցիկ խումբը՝ Բանակցությունների հարցերով բարձրագույն կոմիտեն (NHC), ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական գործողություն իրականացնել Սիրիայի տարածքում՝ այդ երկրի նախագահի պաշտոնից Բաշար Ասադին հեռացնելու համար։
Ռիյադ Հիջաբը համապատասխան հայտարարությունն արել է Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ։ Նա նշել է, որ Ռուսաստանն օգտվում է զանգվածային ռմբակոծություններ իրականացնելուց և կիրառում է ժամանակակից սպառազինություն, որպեսզի Ասադին օգնի՝ հասնելու իր նպատակներին։
Հիջաբի խոսքով՝ միջազգային հանրությունը չպետք է Ռուսաստանին թույլատրի շարունակել երկրի քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծությունը։ Նա նշել է, որ իրենք շատ են լսել հուսադրող հայտարարություններ, սակայն ակնկալում են միայն իրական գործողությունները։








































