Sports Illustrated պարբերականի հատուկ թողարկումը` նվիրված լողազգեստներին, այս անգամ զարդարել են իրարից տարբեր 3 աղջիկներ` plus-size մոդել Էշլի Գրեմը, MMA մարտիկ Ռոնդա Ռոուզին և մոդել Հեյլի Կլաուսոնը:
Պարբերականի գլխավոր խմբագրի օգնականը աղջիկների ընտրության մասին ասել է հետևյալը. «Այդ բոլոր 3 կանայք գեղեցիկ են, սեքսուալ և ուժեղ: Նրանց գեղեցկությունը շաբլոն չէ: Որ գեղեցկությունը լինում է տարբեր, սակայն այն մեր շրջապատում ամենուրեք է, ես հատկապես պարզ հասկացա հենց այդ ֆոտոսեսիաների ժամանակ»:
Էշլի Գրեմի մասին նա ասել է. «Այդ խոշոր աղջիկը շապիկի վրա է: Դա պարզապես ֆենոմենալ է: Դա կոտրում է ավելի վաղ գորություն ունեցող սահմանները»: Իսկ MMA մարտիկի հետ աշխատանքի մասին նա ասել է. «Նա կարծես փյունիկ է` այրվող և գեղեցիկ, ինչպես այդ առասպելական արարածը»:












































