Արիել Կաստրոն, ով ամերիկյան Քլիվլենդ նահանգում երեք աղջիկների էր առևանգել և բռնությամբ ինը տարի իր տանը պահել, մտադիր է դատարանում հայտարարել իր անմեղության մասին: Այս մասին այսօր տեղեկարել են նրա փաստաբանները:
Անցած շաբաթ ԱՄՆ իշխանությունները 52-ամյա Կաստրոյին մեղադրել էին Ամանդա Բերրինի, Ջինա Դեհեսուսին և Միշել Նայթին առևանգելու և բռնաբարելու մեջ:
Ներկա պահին Կաստրոն կալանքի տակ է գտնվում: Դատարանը որոշել է, որ նա կարող է ազատության մեջ հայտնվել միայն 8 միլիոն դոլար գրավի դիմաց:
Կաստրոյի փաստաբանի խոսքերով՝ իր պաշտպանյալն այնպիսի հրեշ չէ, ինչպիսին նրան մամուլն է ներկայացրել: Իր հերթին Կաստրոյի մյուս պաշտպանը նշել է, որ նա շատ է սիրում իր վեցամյա դստերը, ում Բերրին լույս աշխարհ է բերել գերության ժամանակ:
Ոստիկանությունը Կաստրոյի տանը շղթաներ և պարաններ է հայտնաբերել: Հետաքննության տվյալներով՝ երեք աղջիկներն էլ սեռական բռնության և ծեծի են ենթարկվել: Դրանից բացի, Կաստրոն նրանց սովատանջ է արել:
Դատախազները հուսով են, որ Կաստրոյին մահապատժի կդատապարտեն: Աղջիկները ծեծի պատճառով վիժել են, ինչը սպանություն է դիտարկվում և ծանրացնում է հանգամանքները:








































