Բոլոր նրանց, ովքեր չեն կարող հավատարիմ մնալ իրենց կնոջը կամ ամուսնուն, առաջարկվում են սմարթֆոնային սարքերի համար մի շարք ծրագրեր: Մասնավորապես, ծանոթությունների կայքերց մեկը նման մարդկանց առաջարկում է հատուկ ծառայություն, որը թույլ կտա կողակցից թաքցնել այդ փաստը:
Ծրագիրը պահանջում է հատուկ ծածկագրի մուտքագրում, որը բացառում է տեղեկությունը բացահայտելու հնարավորությունը, հաղորդում է CNBC-ն: Գոյություն ունի նաև հատուկ «ահազանգային կոճակ», որը թույլ է տալիս երկրորդ կեսի մոտենալու դեպքում այլ կայքի միանալ:
Մեկ այլ ծրագիր առաջարկում է ձայնային փոստի միջոցով այնպես պայմանավորվել հանդիպման մասին, որ ոչ ոք չնկատի: Մի ծրագիր էլ թույլ է տալիս հեռախոսազանգերի և հաղորդագրությունների միջոցով այնպես շփվել ուրիշ կնոջ կամ տղամարդու հետ, որ ոչ ոք չնկատի: Եթե «եղջյուրավորը» պատահաբար սենյակ է մտնում, կոճակի մեկ հպումով կարելի է ջնջել ամբողջ տեղեկությունը:






































