ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին այսօր երեկոյան կհանդիպի փարիզյան ակումբի ղեկավարների հետ:
Իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի տեղեկությունների համաձայն` 53-ամյա մասնագետը խնդրելու է ՊՍԺ-ի ղեկավարներին այլ ակումբ տեղափոխության մասին:
Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հրավիրում է Անչելոտիին «Սանտիագո Բերնաբեո» և անգամ յուրօրինակ նվեր է պատրաստում մասնագետի համար` փորձելով ձեռք բերել «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերը:







































