Բրիտանական Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին անդրադարձել է նաև Իրանի հետ հարաբերություններին։
«Արևմտյան պատժամիջոցների վերացումից հետո Իրանը կարող է տարածաշրջանին հաղորդել նոր դինամիկա։ Այն, որ Վրաստանը գտնվում է Եվրոպայի ու Ասիայի խաչմերուկում, կնպաստի Իրանի ու Եվրոպայի միջև համագործակցության խորացմանը։
Իրանը պատրաստ է համագործակցել տարբեր ոլորտներում, այդ թվում նաև էներգոսեկտորում, էներգակիրների դիվերսիֆիկացման պլանում դա կարող է շատ հետաքրքիր լինել Եվրոպայի համար»,- ասել է Կվիրիկաշվիլին։











































