Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Քրիստիան Տելյոն շարունակում է գտնվել մի շարք եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում: Այդ մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Մասնավորապես, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է անգլիական «Լիվերպուլ»-ը: Ակումբի մարզչական շտաբի կարծիքով՝ Տելյոն կարող է օգտակար լինել թիմին հաջորդ մրցաշրջանում: Ֆուտբոլիստին ակումբում տեսնելու համար «Լիվերպուլ»-ը պատրաստ է անգամ բաժանվել իր թիմի առաջատար ֆուտբոլիստներից:
Անգլիական ակումբի ղեկավարությունը, իմանալով, որ «Բարսելոնա»-ն փոխարինող է փնտրում Վիկտոր Վալդեսին, առաջարկում է փոխանակել դարպասապահ Պեպե Ռեյնայի և Տելյոյի տրանսֆերները:









































