«Մանչեսթեր Յունայթեդ»-ի 34-ամյա պաշտպան Ռիո Ֆերդինանդը հայտարարել է Անգլիայի ազգային հավաքականում իր կարիերան ավարտելու մասին: Այդ մասին տեղեկացնում է Անգլիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստն իր որոշման մասին արդեն տեղյակ է պահել ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնին:
Ֆերդինանդն Անգլիայի հավաքականում իր առաջին խաղն անցկացրել է 1997թ.՝ խաղալով Կամերունի հավաքականի դեմ: Նա իր ազգային թիմը ներակայացրել է աշխարհի 3 առաջնություններում: Անգլիայի հավաքականում Ֆերդինանդն անցկացրել է 81 խաղ:






































