Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիվի Թարգամաձեն, որի հանդեպ Ռուսաստանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել մայիսի 6-ին Մոսկվայում զանգվածային ակարգությունների գործով, պատրաստվում է Ռուսաստանի դեմ հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ անօրինական հետապնդման համար՝ հաղորդում է Interfax-ը:
«Ես հայց կներկայացնեմ Ստրասբուրգի դատարան ռուսական կառավարության դեմ՝ անօրինական հետապնդման համար»,- հայտարարել է Թարգամաձեն:
Թարգամաձեի խոսքով՝ դա կարևոր նախադեպ է այն մարդկանց համար, որոնք Ռուսաստանի իշխանությունների կողմից դարձել են քաղաքական հետապնդումների թիրախ:











































