Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ալկոհոլ վաճառող խանութներում սպանել են 12 մարդու՝ հաղորդում է Agence France-Presse գործակալությունը:
Չորս մեքենայով շրջող գրոհայինները ժամանել են Բաղդադի արևմուտքում գտնվող Զայունա շրջան և կրակ բացել գինու խանութների այցելուների վրա: Նրանց հաջողվել է թաքնվել դեպքի վայրից:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, հարձակումն իրականացվել է երեկոյան, երբ խանութները լի էին հաճախորդներով. նրանք ալկոհոլ էին գնում աշխատանքից հետո տուն գնալու ճանապարհին:
Տեղի իշխանությունների խոսքերով՝ չորս խանութները, որոնք ենթարկվել են հարձակման, տուժել են 2012թ. ծայրահեղ իսլամիստների կողմից այս շրջանում կազմակերպած պայթյունների հետևանքով:









































