Երեւանի քաղաքապետի որոշման համաձայն՝ մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու եւ բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով սահմանվել է քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույց.
Երկուշաբթի
Ժամը 14:00-16:00. Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյան
Ժամը 16:00-18:00. Կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյան
Երեքշաբթի
Ժամը 14:00-16:00. Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյան
Ժամը 16:00-18:00. Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյան
Չորեքշաբթի
Ժամը 14:00-16:00. Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Արման Եդոյան
Ժամը 16:00-18:00. Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյան
Հինգշաբթի
Ժամը 14:00-16:00. Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյան
Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյան
Ժամը 16:00-18:00. Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյան
Ուրբաթ
Ժամը 14:00-16:00. Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյան
Ժամը 16:00-18:00. Իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյան
Ինչպես այսօր տեղեկացրել են Երեւանի քաղաքապետարանից, բացի այդ, յուրաքանչյուր հինգշաբթի` ժամը 14:00-ից վարչական շրջանների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության օր է:












































