Թբիլիսիում երեքշաբթի օրը բացվել է Եվրոպական առևտրի պալատի ներկայացուցչությունը: Բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի պաշտոնական անձինք և գործարարներ:
Եվրոպական առևտրի պալատի ներկայացուցչության բացման նպատակը եվրոպական շուկան յուրացնելու հարցում վրացական բիզնեսին աջակցելն է, ինչպես նաև եվրոպական բանկերից ցածր տոկոսադրույքով վարկեր ստանալու հնարավորությունը:
«Ներկայացուցչության բացումը Վրաստանի և ԵՄ-ի միջև գործնական համագործակցության առումով շատ կարևոր է: Ներկայացուցչությունը վրացական շուկա եվրոպական բիզնեսի մուտք գործելու համար կարևոր օղակ կդառնա»,- ասել է Վրաստանի եվրաինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին:









































