Եվրոպայի Լիգայի եզրափակիչի նախօրեին կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը նշել է «Բենֆիկա»-ի դեմ խաղի կարևորությունը:
«Եթե դու Եվրագավաթի խաղարկության հաղթող ես դարձել, ապա ոչ մի նշանակություն չունի, թե ինչպես է դա եղել: Ընթացիկ մրցաշրջանում նպատակներ ունեինք, սակայն ցավոք, ոչ բոլորն ենք իրականացրել:
Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը պատմական է ակումբի համար: Ներկայիս «Բենֆիկա»-ն ավելի հզոր է, քան այն, որի նկատմամբ մենք առավելության հասանք նախորդ մրցաշրջանում: Թիմում ընդգրկված են տաղանդավոր ֆուտբոլիստներ, ովքեր սուր գրոհներ են կազմակերպում»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Չեխի իոսքը:









































