Պակիստանի ընտրություններում որոշ ընտրատեղամասերում ընտրողների մասնակցությունը գերազանցել է 100 տոկոսը: Այս մասին նշված է տեղի FAFEN իրավապաշտպան կազմակերպության կայքում, որի աշխատակիցները որպես դիտորդ են աշխատել ընտրությունների ժամանակ:
Մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ ուռճացված մասնակցություն է հայտնաբերվել 49 ընտրատեղամասերում: Դրանց թվում եղել է 19 տեղամաս կանանց համար, 16-ը՝ տղամարդկանց, 14-ը՝ խառը: Կազմակերպությունը ստուգումներ է անցկացրել ավելի քան 8 հազար ընտրատեղամասերում:
Միևնույն ժամանակ, Daily Times-ը, հղում կատարելով FAFEN-ի ղեկավարին, հայտնել է, որ անհավանական մասնակցություն է գրանցվել նվազագույնը 120 տեղամասերում: Որոշներում մասնակցությունը կազմել է ավելի քան 300 տոկոս:
Պակիստանում ընտրությունները կայացել են մայիսի 11-ին: Սա առաջին դեմոկրատական ընտրություններն էին երկրի ամբողջ պատմության ընթացքում:
Նախնական տեղեկություններով՝ հաղթել է երկրի նախկին վարչապետ Նավազ Շարիֆի «Պակիստանի մուսուլմանական լիգա» կուսակցությունը:









































