Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Անտոնի Մարտիալը հայտարարել է, որ «կարմիր սատանաներ»-ի ճամբար տեղափոխվելու միտքը տվել է իր հայրենակից Պատրիս Էվրան, տեղեկացնում է Goal.com-ը:
«Ես և Էվրան ժամանակին ապրում էինք նույն քաղաքում: Նա ինձ պատմել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մասին:
Նա ինձ պատմել էր, որ դա չեմպիոնների ակումբ է, որտեղ միշտ բարձր նպատակներ են հետապնդվել»,- հայտարարել է ֆրանսիացի երիտասարդ հարձակվողը:








































