«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ռոբերտո Ֆիրմինոն ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Նա լավագույնն է ճանաչվել Անգլիայի ֆուտբոլիստների պրոֆեսիոնալ միության կողմից։
«Լիվերպուլ»-ի կիսապաշտպանը ստացել է ամենամեծ թվով ձայները։
Ֆիրմինոն հունվարին Պրեմիեր լիգայում 4 հանդիպում է անցկացրել՝ խփելով 4 գոլ ու կատարելով 1 գոլային փոխանցում։





































