Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Նավթի էժանացումը ցնցել է Ալիևի դինաստիան. Bloomberg

Անցյալ տարի սկսված նավթի էժանացումից Ադրբեջանի արտարժույթի պահուստների նվազումը և մանաթի փոխարժեքի կրկնակի արժեզրկումը խիստ քննության ենթարկեց նավթից կախված այդ երկրին: Երկար տարիներ այդ երկիրը կառավարող առաջնորդի տնտեսական և քաղաքական դժվարությունները դեռ նոր են սկսվում: Այս մասին Bloomberg գործակալության կայքում գրում է Բալազս Պենզը:

Հեղինակն ընդգծում է, որ նախագահ Իլհամ Ալիևը մուտք է գործել իր իշխանության դժբախտ էջ. մանաթը հայտարարվել է անցյալ տարվա ամենավատ արտարժույթը: Ալիևների ընտանիքը 40 տարուց ավելի կառավարում է այդ երկիրը, սակայն գների հանկարծակի աճի պատճառով իր տասնամյա կառավարման ժամանակաշրջանում նա առերեսվել է ժողովրդի ամենամեծ դժգոհությանը:

«Ադրբեջանում առկա գոռում-գոչյունները և դժգոհությունը ցուցադրությունն են այն բանի, որ նավթի էժանացման հետ մեծացել են Ալիևների դինաստիայի խնդիրները», -գրում է Պենզը:

Economist Intelligence Unit կազմակերպության Ադրբեջանի գծով վերլուծաբան Ալեքս Նայքն այդ առնչությամբ գրում է. «Նախագահ Ալիևը նման ճգնաժամը լուծելու փորձ չունի: Նա ավելի շատ կյանքի չափանիշներն ու աշխատավարձերն արհեստականորեն բարձրացնելով էր զբաղված…Նավթից կախվածությունը Սաուդյան Արաբիային է հիշեցնում, սակայն, Ադրբեջանի ինքնիշխան պահուստները շատ փոքր են»:

Standart & Poor`s վարկանիշային գործակալությունը գտնում է, որ այս տարի Ադրբեջանում արժեզրկումը կհասնի 15 տոկոսի, քանի որ պարենի եւ ներմուծվող ապրանքների գները խիստ բարձրացել են:

Հեղինակը նշում է, որ կարգ ու կանոնը պահպանելու համար Ալիևը բռնությունների է դիմում:

«Պետք է հասկանանք, որ Ադրբեջանում նավթի դարաշրջանն ավարտվել է: Մանաթը չենք կարողանում պաշտպանել, քանի որ ժամանակին չենք կարողացել դիվերսիֆիկացնել տնտեսությունը», – Duke համալսարանում ասում է Ադրբեջանից ժամանած տնտեսագիտության պրոֆեսոր Գուբադ Իբադօղլուն:

Լոնդոնում Oxford Economics Ltd-ի գլոբալ մակրոհետազոտության ղեկավար Գաբրիել Շտեռն էլ գտնում է, որ արտարժույթի արժեզրկումը հարցի մի կողմն է, և բողոքները միայն դրա հետ կապելը ճիշտ չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում