ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը մեղադրել է Ռուսաստանին իր հարևաններին վախեցնելու նպատակով ռազմական հզորություն կիրառելու պատրաստակամության համար։ Դաշինքի ղեկավարի խոսքերը հնչել են Բրյուսելում մամլո ասուլիսի ժամանակ՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Ռուսաստանը պատրաստ է կիրառելու զինված ուժերը հարևանների վախեցնելու և Եվրոպայում սահմանները վերաձևելու համար, ինչը մենք տեսանք Ուկրաինայում և Վրաստանում»,- ասել է նա։
Դաշինքի ղեկավարն առաջին անգամ չէ կտրուկ հայտարարություններ անում Ռուսաստանի ռազմադիվանագիտական մոտեցումների մասին։ Փետրվարի 5-ին նա կարծիք էր հայտնել, որ ռուսական ավիահարվածները հիմնականում ուղղված են Սիրիայում ընդդիմության խմբերին։








































